Պետական աշխատողների աշխատավարձը կբարձրանա․ Տիգրան Խաչատրյան

Հանրային հատվածում պետական աշխատողների աշխատավարձերը որոշակի համամասնությամբ կբարձրանա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նախարարի խոսքով կառավարությունը 2023-ի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը բարձրացնելու մասին օրենքի նախագիծ է բերել ԱԺ, դրան համապատասխան կավելանա նաեւ բազային աշխատավարձը, հետեւաբար կավելանա նաև պետական աշխատողների աշխատավարձը:

Նախարարը նաև անդրադարձել է նրան, որ 2023 թվականի բյուջեի նախագծում  25 մլրդ դրամով նվազեցվել են պետական ապարատի պարգեւատրումները, բայց աշխատավարձը աճել է 25 մլրդ դրամով:

«Ստանալու են ավելի շատ, քան առաջ են ստացել, եւ նախկինում ստացածի մի մասը, որ կոչվում էր պարգեւավճար, այսուհետ կկոչվի աշխատավարձ: Եթե առաջ պետական ծառայողների պարգեւավճարները կազմում էին աշխատավարձի ֆոնդի 30 տոկոսը, ապա հաջորդ տարի կկազմի 16 տոկոսը»,-նշեց Խաչատրյանը։

Վերջինս հավելել է նաև, որ աշխատավարձերը գրեթե երկու անգամ ավելի շատ կբարձրանան, քան պարգեւավճարներն են դարձել աշխատավարձ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print