Ռուսական կողմն ակնկալում է, որ այսօր Սոչիում Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպմանը կհաջողվի առաջ շարժվել խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ: Տեղեկությունը փոխանցում է Aravot.am-ը՝ հղում անելով Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոի հայտարարությունը:
«Խնդիրները դեռ շատ են: Կարծում եմ, նրանց բոլորի մասին էլ կխոսվեն, այդ թվում Սոչիի հանդիպմանը: Հույս ունենք, որ այն հնարավորություն կտա որևէ կերպ առաջ շարժվել ընդհանուր խնդրի, այդ թվում խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ»,- ասել է նա: