Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների զոհ դարձած 4 անձանց ընտանիքներին կտրամադրվի փոխհատուցում: Այդ մասին Կառավարության՝ հուլիսի 4-ի նիստին հայտարարեց ԱՍՀ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը:
«Մենք, ցավոք սրտի, ունեցել ենք զոհված 4 անձ, և այս զոհերի ընտանիքներին էլ ենք որոշել աջակցել 1 միլիոնական դրամի չափով»,- ասաց Ժամակոչյանը:
«Եթե ընտանիքը գտնվում է աղետի գոտում, այդ 1 մլն-ը կգումարվի նախկինին, եթե աղետի գոտում չի բնակվում, այդ աջակցությունը կտրամադրվի ուղղակի»,- արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը նաև ընդգծեց, որ պետք է մարդկանց փոխհատուցման ծրագրին դիմելու օնլայն հնարավորություն տրվի, որպեսզի քաղաքացիներն այդ գումարը ստանալու համար քաշքշուկի մեջ չընկնեն: