Ջրային փոխադրամիջոցը ոչ սթափ վարող անձը կտուգանվի

Սևանա լճում լողամիջոցները ոչ սթափ վարելու դեպքում անձը կտուգանվի։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության վարչական գործերի և դատական պաշտպանության վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Վարդանյանը։

Նշենք, որ ըստ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության` Գեղարքունիքի մարզում 6 հանրային լողափ է գործելու անվճար ծառայություններով` խաղահրապարակներ, հանդերձարաններ, ցնցուղներ։ Հանրային լողափերում իրականացվելու է ջրափրկարարական, ջրային պարեկային ծառայություններ, գործելու են բուժկետներ։

«Քաղաքացին ցանկացած լողամիջոց ոչ սթափ վարելու կամ սթափության աստիճանը ստուգելուց խուսափելու դեպքում կտուգանվի։ Նախատեսվում է պատասխանատվություն նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով։ Տուգանք կարող է լինել նաև չհաշվառված կամ չգրանցված, ինչպես նաև տեխնիկական անսարքություն ունեցող, կամ առանց կողային համարանիշի լողամիջոցներ վարելու համար։ Պատասխանատվություն նախատեսվում է նաև, եթե նավավարը չունենա վարելու իրավունք»,– ասաց Վարդանյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print