Տևական ժամանակ է՝ Սիսիանում գործում է բեռնատար մեքենաների կշռման հսկիչ կետ։ Սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով ժամանակավորապես դադարեցվել էր գործառույթի իրականացումը, բայց հոկտեմբերի 20-ից այն վերսկսվել է։ Օրական 200-270 մեքենա է անցնում հսկիչ կետով, որոնցից 15-20-ի մոտ խախտում է արձանագրվում։ Ճանապարհի այդ հատվածում եղել է մեր նկարահանող խումբը։
