Մեծ Բրիտանիայում հուլիսի 4-ին անցկացվում են խորհրդարանի ստորին պալատի՝ Համայնքների պալատի ընտրություններ։ Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ վարչապետ Ռիշի Սունակը և նրա Պահպանողական կուսակցությունը ջախջախիչ պարտություն են կրում: Արդյունքում Մեծ Բրիտանիայում պահպանողականների 14-ամյա կառավարման շրջանը կավարտվի։
Սենսացիոն ընտրական հաջողությունները կանխատեսում են ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության համար, որը գլխավորում է Քիր Սթարմերը։ Ըստ YouGov սոցհարցումների ինստիտուտի անցկացրած հարցման՝ լեյբորիստները կարող են հասնել 1832 թվականից ի վեր իրենց լավագույն արդյունքներին և ստանալ Համայնքների պալատի 650 տեղերից 431-ը, գրում է գերմանական DW-ն։ Որոշ վերլուծաբաններ կանխատեսում են, որ լեյբորիստները մինչև 484 մանդատ են ստանալու: Երբ մայիսի վերջին խորհրդարանը ցրվեց, նրանք ունեին ընդամենը 202 մանդատ։