Այսօր Սոչիում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ստորև ներկայացնում ենք հիմնական հայտարարությունները, որոնք հանդիպման ընթացքում արվել են ՀՀ վարչապետի կողմից՝
- Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՀՀ–ի համար ընդունելի են այն մոտեցումները, որոնք առաջարկվում են Ռուսաստանի նախագծով` Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնարար սկզբունքների և պարամետրերի վերաբերյալ։
- Հաղորդակցությունները, որոնք անցնում են Հայաստանի տարածքով, պետք է գտնվեն ՀՀ լիակատար վերահսկողության տակ և շահագործվեն հայկական օրենսդրության համաձայն: Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունն իր հերթին պետք է վերահսկողություն իրականացնի ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման նկատմամբ։
- Հայաստանի համար կարևոր է Ռուսաստանի հստակ դիրքորոշումն այն մասին, որ ադրբեջանական զորքերը պետք է հետ քաշվեն 2021 թվականի մայիսի 11-ի դրությամբ զբաղեցրած դիրքեր։
- Կարևոր է Ադրբեջանում պահվող Հայաստանի բոլոր քաղաքացիների ազատ արձակման և հայրենադարձության հարցը։
Հավելենք, որ երկկողմ հանդիպումից հետո կայանալու է Փաշինյան–Պուտին–Ալիև եռակողմ հանդիպումը։