ՊԵԿ-ում պաշտոնապես բացվեց Թվային հետախուզության լաբորատորիա

ՀՀ պետական եկամուտների կոմիտեում տեղի է ուենցել թվային հետախուզության լաբորատորիայի պաշտոնական բացումը։

Թվային հետախուզության լաբորատորիան ստեղծվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ՝ «Հարկը հանուն կայուն զարգացման» նախաձեռնության շրջանակում։ Պետական եկամուտների կոմիտեի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջև հաստատված համագործակցության արդյունքում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի միջև թվային հետախուզության լաբորատորիայի (ԹՀԼ) ստեղծման վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր, որով սահմանվում է  թվային հետախուզության լաբորատորիայի ամբողջ ներուժն օգտագործելու համագործակցության շրջանակը։

Թվային հետախուզության լաբորատորիան հագեցած է գերժամանակակից սարքավորումներով և ծրագրերով՝ ընդլայնելով ՊԵԿ-ի տեխնոլոգիական հնարավորությունները։ Լաբորատորիայում գործարկվող ծրագրային ապահովումը հնարավորություն է տալիս անխափան հավաքագրել և նույնականացնել, ինչպես նաև մշակել և վերլուծել էլեկտրոնային սարքերում և կրիչներում պարունակվող թվային տվյալները, ինչը  կարևոր գործիքակազմ է էլեկտրոնային ապացույցների հետաքննության համար:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print