Միացյալ Թագավորությունում Լեյբորիստական կուսակցությունը՝ սըր Քիր Սթարմերի գլխավորությամբ, արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում համայնքների պալատում ստացել է ձայների մեծամասնությունը:
Քիր Սթարմերը և ստվերային կառավարությունում ֆինանսների նախարար Ռեյչել Ռիվզը, վստահորեն հաղթել են իրենց ընտրատարածքներում:
Գործող վարչապետ Ռիշի Սունակին նույնպես հաջողվել է վերընտրվել իր Ռիչմոնդ և Նորթալերտոն կոմսությունում: Միևնույն ժամանակ, նա խոստովանել է, որ պահպանողականները պարտվել են և հայտնել, որ շնորհավորել է Սթարմերին հաղթանակի կապակցությամբ: