Իրանում ընտրությունների երկրորդ փուլում ավելի մեծ մասնակցություն կլինի. Իրանի դեսպան

Իրանում նախագահի թեկնածուների միջեւ մրցակցությունն ուժեղ է, նրանք ձայները շատ մոտ են: Այս մասին, այսօր՝ հուլիսի 5-ին, Իրանի դեսպանատանը լրագրողների հետ զրույցում նշեց ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:

«Այն քաղաքացիները, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն հաջողել քվեարկությանը մասնակցել առաջին փուլում, համոզված ենք՝ այս փուլում կմասնակցեն եւ կքվեարկեն իրենց նախընտրած թեկնածուի օգտին: Կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երկրորդ փուլում ավելի մեծ մասնակցություն կլինի: Ընդհանրապես, Իրանի ժողովուրդը զարմանահրաշ է, եւ այս փուլում եւս ի ցույց կդնի իր զարմանահրաշ բնավորությունը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print