ԱՄՆ-ն անորոշ ժամանակով հետաձգում է Վրաստանի հետ համատեղ զորավարժությունները՝ երկկողմ հարաբերությունների վերանայման պատճառով:
Այս մասին հայտարարել է Պենտագոնը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Միացյալ Նահանգները նախաձեռնել է ամերիկա-վրացական երկկողմ հարաբերությունների համապարփակ վերանայում: Այս վերանայման շրջանակներում ԱՄՆ-ն անորոշ ժամանակով կհետաձգի Noble Partner զորավարժությունները», – ասվում է հայտարարության մեջ:
Զորավարժությունները նախատեսված էին հուլիսի 25-ից օգոստոսի 6-ը։