ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ այժմ ամենակարևորն այն է, որպեսզի խաղաղություն լինի և տնտեսական զարգացման համար պայմաններ ստեղծվեն, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
«Հակամարտությունն արդեն տասնամյակներ շարունակվում է, և այն պետք է ինչ-որ կերպ ավարտին հասցնել։ Գիտեմ, որ դուք դրա քաղաքական կամքն ունեք։ Մենք ամեն կերպ աջակցում ենք դրան։ Պետք է գտնել այն հիմնական կետերը, որոնք թույլ կտան մեզ առաջ շարժվել»,– ասաց Պուտինը։
ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ Սոչիում կայանալիք բանակցությունները ևս մեկ հնարավորություն կտան քննարկել ընթացիկ իրավիճակը։ Նրա կարծիքով` այժմ ամենակարևորը խաղաղություն լինի և տնտեսական զարգացման համար պայմաններ ստեղծվեն։ Այդ խնդիրը դրվել է նաև 2020 թվականի նոյեմբերին, երբ դադարեցվեցին ռազմական գործողությունները։
Պուտինը հույս է հայտնել, որ հանդիպման արդյունքները հնարավորություն կտան առաջ շարժվելու։ նրա խոսքով` Ռուսաստանը ելնում է նրանից, որ Հայաստանն իր ռազմավարական գործընկեր է դեռ հին ժամանակներից։