Հրդեհ Սյունիքում

Հուլիսի 5-ին, ժամը 20:14-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տեղ գյուղի 20-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում հրդեհ է բռնկվել :

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկին կից ծածկի տակ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:16-ին, մարվել՝ հուլիսի 6-ին, ժամը 03:25-ին: 50 քմ տարածքում այրվել են մոտ 800 հակ անասնակեր և ծածկի փայտե կառուցատարրերը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print