Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Մուղլա նահանգում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտարարել է Տարերային աղետների կառավարման ազգային վարչությունը (AFAD):
Գերատեսչության տվյալներով՝ Դատչա շրջանում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով 16:55-ին: Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 6,97 կմ խորության վրա։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։