Այսօր՝ փառատոնի չորրորդ օրը Կապանի արվեստի քոլեջի երգեհոնի դահլիճում հնչեցին հայ լեգենդար դաշնակահար և կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի և բելգիացի տաղանդավոր կոմպոզիտորներ Սեզար Ֆրանկի ու Էժեն Իզայի ստեղծագործությունները:
Վաղը՝ հուլիսի 8-ին, Կապանի փառատոնի բեմում կհնչեն ֆրանսիացի կոմպոզիտոր Կլոդ Դեբյուսիի, գերմանացի կոմպոզիտորներ Յոհաննես Բրամսի և Ֆրանց Շուբերտի ստեղծագործությունները:

