Ֆրանսիայում ավարտվել է խորհրդարանի ընտրության երկրորդ փուլը:
BFM TV հեռուստաալիքի տվյալով՝ կանխատեսումների համաձայն՝ ձախ կուսակցությունների «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքն առաջատարն է, որը երկրի խորհրդարանում կստանա 175-ից մինչև 205 մանդատ:
Երկրորդ տեղում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կենտրոնամետ «Միասին» դաշինքը, որը կստանա 150-ից մինչև 175 մանդատ: Երրորդ հորիզոնականում է Մարին Լը Պենի ծայրահեղ աջ «Ազգային միավորում»-ը, որը կարող է խորհրդարանում ունենալ 115-150 տեղ:
Ըստ աղբյուրի, երկրորդ փուլի արդյունքների համաձայն՝ ոչ մի կոալիցիա խորհրդարանում բացարձակ մեծամասնություն չի ստանա և չի կարողանա միանձնյա ձևավորել կառավարություն: Ակնկալվում է, որ կձևավորվի կոալիցիոն կառավարություն։