Հուլիսի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում Honda Fit մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 11 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար հատվածում տեղադրված գովազդային վահանակի երկաթե սյանը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 մարդու, որոնցից 3-ը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս, առաջինն օգնության են հասել քաղաքացիները և պարեկները։ Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը։
Դեպքի վայր ժամանած վթարված ավտոմեքենայի վիրավորների բարեկամները հայտնել են, որ նրանք վերադառնալիս են եղել Բաթումիից։