Հանրապետության տարածքում հուլիսի 8-12-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ:
Քամին հարավ-արևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 19-24 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մինչև հուլիսի 8-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Երևանում հուլիսի 8-12-ն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։