Գևորգ Պապոյանը ԱՄԷ գործընկերների հետ քննարկել է գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հեռանկարները

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ՌԴ կատարած այցի շրջանակներում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առևտրի պետական նախարար Թանի բին Ահմեդ Ալ Զայուդիի և արդյունաբերության և առաջատար տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Օմար Սուվայնա Ալ Սուվայդիի հետ։ Այդ մասին հայտնում են նախարարությունից:

Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։

Կողմերը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հեռանկարները, արտահանման խթանմանը, որակի ստանդարտացմանը վերաբերող հարցեր,

անդրադարձել են այն ծրագրերին, որտեղ էմիրաթական կողմը կարող է հանդես գալ որպես համաներդրող։

Ներկայացնելով Շիրակի մարզում «չոր նավահանգիստ» ստեղծելու նախագիծը՝ նախարարն առաջարկել է քննարկել այս ուղղությամբ ևս համագործակցելու հնարավորությունները։

Գևորգ Պապոյանն անդրադարձել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որը կնպաստի Հայաստանի և հարևան երկրների համար տարածաշրջանում խաղաղության և կայունության նոր իրավիճակի ստեղծմանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print