Լեհաստանի և դաշնակիցների ավիացիան նույն օրվա ընթացքում երկրորդ անգամ է երկինք բարձրացել

Լեհաստանի և դաշնակից երկրների ավիացիան օրվա ընթացքում երկրորդ անգամ երկինք է բարձրացել «ՌԴ ինտենսիվ գործողությունների» պատճառով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությանը։

«Հնարավոր է, որ երկրի հարավ-արևելյան մասի օդային տարածքում առաջանա աղմուկի բարձր մակարդակ, քանի որ այնտեղ սկսել է աշխատել Լեհաստանի և դաշնակիցների ռազմական ավիացիան», – ասված է հրամանատարության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում:

Նշվում է, որ ՌԴ հեռահար ավիացիան կրկին սկսել է ռմբակոծել Ուկրաինան, ըստ այդմ նախաձեռնվել են բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ «լեհական օդային տարածքի անվտանգության ապահովման համար:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print