Կապանի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Արվեստի պետական քոլեջի երգեհոնային դահլիճի նախասրահում բացվել էր Անտոնիո Ստրադիվարիուսի և Ջուզեպպե Գվարներիի լեգենդար ջութակների ցուցադրությունը, որը Կապանում եզակի և բացառիկ իրադարձություն էր։
Ներկայացված ջութակները, որոնք պատրաստվել են 3 և ավելի դար առաջ, հայտնի են իրենց մաքուր և հարուստ հնչողությամբ, ինչն էլ նրանց դարձրել է աշխարհի ամենապահանջված և թանկարժեք գործիքներից։
Փառատոնի մասնակիցները այս օրերի ընթացքում հնարավորություն են ունեցել մոտիկից տեսնել և վայելել լեգենդար գործիքների հնչյունները, ծանոթանալ նրանց ստեղծման պատմությանը։








Ստրադիվարիուս ջութակների ցուցադրությունը Կապանում ներկայացնող, լավագույն գործիքների և երաժիշտների հետ աշխատելու ավելի քան 40 տարվա փորձով Ֆլորիան Լեոնարդը ու իր ընկերությունը ջութակի վաճառքով զբաղվող առաջատար ընկերություններից մեկն է ամբողջ աշխարհում։ Ֆլորիանը նշանակալի ներդրում է ունեցել երաժշտության ասպարեզում՝ բազմաթիվ հոդվածների ու հրապարակումների միջոցով, ինչպիսիք են Վիյոմը և Ստրադիվարին, ինչպես նաև իտալական գործիքների պատրաստման վերաբերյալ համապարփակ գրքեր, այդ թվում՝ «Կենտրոնական Իտալիայի կերտողները», «Տոսկանայի կերտողները» և նրա շատ սպասված հատորը՝ «Ջուզեպպե Գվարների դել Ջեզուի արքետիպային ջութակները։