Միացյալ Նահանգները կվերանայի Վրաստանի հետ համագործակցության բոլոր ծրագրերը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ազգային Անվտանգության խորհրդում Եվրոպական հարցերով տնօրեն Մայքլ Քարփենթերը:
«Մենք հույս ունենք տեսնել ռազմավարական ուղղության փոփոխություն վրացական կառավարության կողմից, Բայց հենց հիմա մենք վերանայման ենք դրել Վրաստանի հետ բոլոր ծրագրերը», — ասել է նա:
Քարփենթերի խոսքով՝ վերջին ամիսներին Թբիլիսին «սխալ կուրսով է շարժվում եվրատլանտյան ինտեգրման հեռանկարների տեսանկյունից»: