ՌԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, շնորհավորել նրան այդ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

«Երկուստեք գոհունակություն է հայտնվել ռուս-իրանական բարիդրացիական հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ և հաստատվել է տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ սերտ համատեղ աշխատանքի պատրաստակամությունը»,- հայտնել են Կրեմլից:

Նշվում է, որ երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են այս տարվա ընթացքում անձնական շփումների կազմակերպման մասին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print