ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը՝ Հասմիկի, Անիի, Մարալի և Ինեսայի հետ պատրաստել են ժենգյալով հաց:
«ԱՄՆ ՄԶԳ-ն տեղահանումից ի վեր աջակցում է տեղահանված անձանց՝ զարգացման և մարդասիրական տարատեսակ ծրագրերի միջոցով: Այստեղ՝ Երևանում, ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Փաուերը վերահաստատեց Միացյալ Նահանգների հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի կառավարության ջանքերին, որոնք ուղղված են թե՛ տեղահանվածների, թե՛ տեղացիների կյանքի բարելավմանը»,- ասված է ԱՄՆ ՄԶԳ Ֆեյսբուքի էջում։


