Որքան զբոսաշրջիկ է այցելել Հայաստան այս տարվա հունիսին

2024 թվականի հունիսին Հայաստան է այցելել 180 718 զբոսաշրջիկ` 18 441-ով քիչ, քան նախորդ տարվա հունիսին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն` նշելով, որ 2023 թվականի հունիսին Հայաստան էր եկել ընդհանուր 199 159 մարդ։

2024 թ․ հունիսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (41%), Վրաստանից (13%) և Իրանից (7%), որոնց հաջորդում են Հնդկաստանը (3%) և ԱՄՆ-ն (2%)։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print