ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինքնաթիռը թռիչքի ժամանակ կորցրել է անիվը․ ԱՄՆ

Լոս Անջելեսում United Airlines ավիաընկերության Boeing 757 ինքնաթիռը օդանավակայանում թռիչքի ժամանակ կորցրել է անիվը, հաղորդում է Reuters-ը: Ինքնաթիռում եղել է 179 ուղևոր և անձնակազմի 7 անդամ։ Ոչ ոք չի տուժել։

Ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Դենվերում։ Վկայակոչելով FlightRadar24-ի տվյալները՝ գործակալությունը գրում է, որ ինքնաթիռը մոտ 30 տարեկան է եղել։ Boeing-ը դադարեցրել է «757» մոդելների արտադրությունը 2004 թվականին։

Ավիափոխադրողի հայտարարության մեջ ասվում է, որ United Airlines-ը տեղի ունեցածի հետաքննություն կանցկացնի: ABC-ի տվյալներով՝ հետաքննությունը կիրականացնի նաև ամերիկյան քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print