Գորիսի համայնքապետն ընդունել է Իրանի հյուպատոսին

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոս Մորթեզա Աբեդի Վարամենին, հայտնում են համայնքապետարանից։

Համայնքապետ Առուշանյանը և Մորթեզա Աբեդի Վարամենին մտքեր են փոխանակել համատեղ մշակութային միջոցառումների, մասնավորապես՝ փառատոնների կազմակերպման վերաբերյալ:

Կողմերը կարևորել են նմանատիպ նախաձեռնությունների դերը երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման և փոխադարձ ճանաչողության խորացման գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Գորիսի և իրանական քաղաքներից մեկի միջև քույր քաղաքներ դառնալու գաղափարը:

Առուշանյանը և Վարամենին հույս են հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի իրականացնել անհրաժեշտ ընթացակարգերը և պաշտոնապես ամրագրել երկու քաղաքների միջև հաստատված ջերմ հարաբերությունները:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print