ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը հանձնառու է նպաստել Հայաստանի ժողովրդավարության և անկախ լրատվամիջոցների զարգացմանը:
ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Փաուերը վերջերս այցելեց Մեդիա նախաձեռնությունների կենտրոն՝ հանդիպելու մեդիա ոլորտում մասնագիտացում ստացող ուսանողների և երիտասարդ լրագրողների հետ: Նրանք քննարկեցին Հայաստանի մեդիա միջավայրը, մարտահրավերներն ու հնարավորությունները, ինչպես նաև ժողովրդավարական գործընթացներում ԶԼՄ-ների առանցքային դերը:
ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Փաուերն ընդգծեց, որ ԱՄՆ ՄԶԳ-ն հանձնառու է նպաստել Հայաստանում հանրային շահերը ներկայացնող լրագրության և ներառական քաղաքացիական դիսկուրսի զարգացմանը: