Brent տեսակի նավթի գինը նվազել է մինչև 84,4 դոլար մեկ բարելի դիմաց

Նավթի հենանիշային գները շարունակում են նվազել չորեքշաբթի առավոտյան։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի սեպտեմբերյան ֆյուչերսների գնանշումները նվազել են 0,27 դոլարով (0,32%)՝ հասնելով 84,39 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Երեքշաբթի օրը դրանց գինը նվազել է 1,09 դոլարով (1,3%) և հասել 84,66 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, ինչը նվազագույնն է հունիսի 17-ից ի վեր։

WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային սակարկություններում նվազել են 0,2 դոլարով (0,25%)՝ հասնելով 81,21 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Նախորդ առուվաճառքի արդյունքների հիման վրա այս պայմանագրերի արժեքը նվազել է 0,92 դոլարով (1,1%) և կազմել հունիսի 26-ից ի վեր նվազագույնը՝ 81,41 դոլար մեկ բարելի դիմաց։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print