Փառատոնի չորրորդ օրվա համերգային ծրագիրը մեկնարկել է Յոհան Սեբաստիան Բախի «Չարչարանքներ՝ ըստ Մաթեոսի» ստեղծագործության կատարումով, այնուհետև հնչել են ֆրանսիացի կոմպոզիտոր Կլոդ Դեբյուսիի «Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար ռե մինոր», գերմանացի և ավստրիացի կոմպոզիտորներ՝ Յոհաննես Բրամսի «Դաշնամուրային տրիո» և Ֆրանց Շուբերտի «Լարային կվինտետ» ստեղծագործությունները։
Բեմում էին թավջութակահարներ Միքայել Հախնազարյանն ու Սևակ Ավանեսյանը, ջութակահարներ՝ Հայկ Կազազյանն ու Հրաչյա Ավանեսյանը, ալտահար՝ Անդրեյ Գրիդչուկը, երգեհոնահար՝ Իրինա Ռոզանովան, դաշնակահարներ՝ Աննա Սարկիսովան և Մարիաննա Շիրինյանը։



