7 մլն․ 951 հազար դրամ կանխիկ գումար են հափշտակել բանկոմատից

2022թ-ի հոկտեմբերի 16-ին մի խումբ անձինք ապօրինի մուտք են գործել Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Հաթերքի համայնքապետարան և հափշտակություն կատարելու նպատակով, էլեկտրական սղոցի գործադրմամբ կտրել են նույն շենքում տեղակայված՝ «Արցախբանկ» ՓԲ ընկերությանը պատկանող բանկոմատի թղթադրամների պահոցը և այնտեղից գաղտնի հափշտակել 7 մլն․ 951 հազար դրամ կանխիկ գումար, տեղեկությունը փոխանցում է Արցախի Հանրապետության դատախազությունը։

 «ԱՀ ոստիկանության և քննչական կոմիտեի քննիչի կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերը նկարագրված ենթադրյալ հանցավոր արարքը կատարել են քաղաքացիներ Գ.Խ.-ն և Ե.Ս.-ն, ովքեր ձերբակալվել են: Մեղադրյալների նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,- նշված է հաղորդագրությունում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print