«Ստեղծելու ենք app, որը կօգնի օգտվել ծառայություններից․ այս հարթակը կարող է օգնել ստանալ վարորդական իրավունք, ծննդյան կամ մահվան վկայական կամ դիմել ֆինանսական աջակցության». հայտնել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերը։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ամազոնի վեբ ծառայություններին, որոնք օգնում են Հայաստանին՝ կյանքի կոչել այս տեսլականը պաշտոնական գործընկերության միջոցով, որպեսզի սկսեն արդիականացնել Հայաստանի առկա թվայնացված համակարգերը»,- ասել է նա։
Ըստ նրա, այսպես հնարավոր կլինի փոփոխել մարդկանց կյանքը. «Պետական ծառայությունները թվայնացնելը կպահանջի նախ և առաջ անվտանգություն, համակարգեր, որ կարող են դիմակայել կիբերհարձակումներին»։