Չինացի մաքսավորները տղամարդու տաբատի մեջ 105 օձ են հայտնաբերել (տեսանյութեր)

Չինացի մաքսավորները մաքսանենգ տղամարդու տաբատի մեջ 105 օձ են հայտնաբերել: Դեպքը տեղի է ունեցելՀոնկոնգ-Չինաստան սահմանին գտնվող Ֆուտիան սահմանային անցակետում:

Աշխատակիցների ուշադրությունը գրավել է տարօրինակ պահվածքով տղամարդը: Նա շատ նյարդային էր և շարժվում էր՝ ոտքերը լայն բացած։ Մաքսավորները խուզարկել են նրան և տաբատի մեջ հայտնաբերել 5 տարբեր տեսակի հարյուրից ավելի սողուն։ Օձերը լցված են եղել փաթեթների մեջ, որոնք կպչուն ժապավենով ամրացված են եղել տաբատին:

Չինաստանը կենդանիների թրաֆիքինգի աշխարհի խոշորագույն կենտրոններից մեկն է։ Իշխանությունները փորձում են վերահսկել այս տարածքը և խստորեն պատժել մաքսանենգներին։

tert.am

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print