Լիվերպուլում մեկնարկել է սպորտային մարմնամարզության 2022 թվականի Աշխարհի առաջնությունը։ Հայաստանի 5 ներկայացուցիչներից 4-ը դուրս են եկել եզրափակիչ։
Եզրափակիչում կմրցեն՝
- Արթուր Դավթյանը(հենացատկ)
- Հարություն Մերդինյանը (նժույգ թափեր)
- Վահագն Դավթյանը (օղակներ)
- Արթուր Ավետիսյանը (օղակներ)
Հավելենք, որ Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը աշխարհի առաջնության մրցավարների կազմում է:, իսկ հավաքականին ուղեկցում է մարզիչ Հայկ Նազարյանը: