ՀՀ-ում մոտ 16 հազար գրանցված արցախցի աշխատող կա. ՊԵԿ-ի ապրիլի տվյալներ

Պետական եկամուտների կոմիտեի` ապրիլի տվյալներով Հայաստանում 15-16 հազար արցախցի գրանցված աշխատող կա։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։ Նրա կարծիքով՝ հիմա արդեն այս թիվը պետք է 20 հազարին մոտ լինի։

«Կան զբաղվածության տեսակներ, որոնք օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չեն գրանցվում, այսինքն՝ այս թվերից զատ բազմաթիվ անձինք կան, որ ունեն զբաղվածություն»,- նշեց փոխնախարարը՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե արցախցիները դժգոհում են, որ չեն կարողանում աշխատանք գտնել։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print