Այսօր Գյումրիում ձին 7-ամյա աղջնակի է կծել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։ Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել 15։00-ի սահմաններում քաղաքի Վարդանանց հրապարակում։
Ձին կծել է աղջնակի աջ ձեռքը։ Պարեկները նրան տեղափոխել են Ավստրիական մանկական բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն առաջին բուժօգնություն են ցուցաբերել երեխային։
Կայքի տեղեկություններով՝ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։