Իրանի արտաքին գործերի նոր նախարար կդառնա Աբբաս Արաղչին. Tasnim

Իրանի արտաքին գործերի նախկին փոխնախարար Աբբաս Արաղչին մեծ հավանականությամբ կդառնա արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար իսլամական հանրապետության նոր նախագահ Մասուդ Փեզեշքիանի կառավարությունում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով ընտրված նախագահի շրջապատի աղբյուրների։

Ըստ նրանց տեղեկատվության՝ Փեզեշքիանի քաղաքական խորհրդատուները կարծում են, որ Արաղչին ամենահարմարն է երկրի ԱԳՆ-ն ղեկավարելու համար։ Եթե ​​«ոչ մի առանձնահատուկ բան» չպատահի, քաղաքական գործչի թեկնածությունը կներկայացվի իսլամական հանրապետության խորհրդարանի քննարկմանը։

Գործակալության աղբյուրների համաձայն՝ Արաղչին հիմա էլ կատարում է արտաքին քաղաքականության հարցերով Փեզեշքիանի խորհրդականի դերը։ Նա, մասնավորապես, եղել է նորընտիր նախագահի խորհրդատուն իսլամական դիմադրության խմբերի առաջնորդների և տարածաշրջանի պետությունների ղեկավարների հետ վերջին հեռախոսազրույցների ընթացքում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print