ՖԻԴԵ-ի 100 լավագույնների ցանկ․ Հայաստանը ունի 5 ներկայացուցիչ

Հայ 5 շախմատիստ ընդգրկվել են ՖԻԴԵ-ի 100 լավագույն շախմատիստների ցանկում։

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է նոյեմբերի ամսվա դասակարգման նոր աղյուսակը:

Հայաստանը ներկայացնող շախմատիստներից Գաբրիել Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը 100 լավագույնի մեջ են՝ զբաղեցնելով համապատասխանաբար 41-րդ և 58-րդ հորիզոնականները:

ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը 17-րդն է: Տղամարդկանց դասակարգման աղյուսակի առաջատարն աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենն է:

Կանանց դասակարգման աղյուսակում Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանը գրավել է 39-րդ տեղը, Աննա Սարգսյանը` 68-րդ, իսկ Լիլիթ Մկրտչյանը` 71-րդ հորիզոնականը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print