Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Սյունիքի մարզում հանդիպել է Հայաստանի ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։
«Սյունիք կատարած այցի ընթացքում դեսպան Քվինը հանդիպեց ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին և Պարեկային ծառայության ներկայացուցիչներին։ Պարեկային ծառայությանը հանձնվեցին առաջին օգնության պայուսակներ՝ լրակազմով։
Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել Հայաստանի հետ՝ իրավապահ կառույցների բարեփոխումների շուրջ»,-ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։