🎥Այրվում է Ռուանի տաճարի աշտարակը

Ֆրանսիայի Ռուան քաղաքում հրդեհվել է աշխարհի ամենաբարձր գոթական տաճարներից մեկի՝ Ռուանի տաճարի աշտարակը։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Ռուանի քաղաքապետ Նիկոլա Մեյեր-Ռոսինյոլն ասել է, որ մարման համար մոբիլիզացվել են քաղաքի բոլոր միջոցները։ Հրդեհի պատճառներն այս պահին անհայտ են:

Ռուանի տաճարը Ռուանի և Նորմանդիայի արքեպիսկոպոսության մայր տաճարն է։ 1876-1880 թվականներին եղել է աշխարհի ամենաբարձր կառույցը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print