Անգլիայի հավաքականի երկրպագուները տոնել են Եվրո-2024-ի եզրափակիչ դուրս գալը։ Ստորև ներկայացնում ենք gazeta.ru-ի ուշագրավ ֆոտոշարքը։
Հիշեցնենք՝ Անգլիա-Նիդերլանդներ հանդիպման յոթերորդ րոպեին հաշիվը բացել է հոլանդացի Խավի Սիմոնսը։ 18-րդ րոպեին Անգլիայի հավաքականի ավագ Հարի Քեյնը 11 մետրանոցից հավասարեցրել է հաշիվը։ Վճռորոշ պահը եղել է երկրորդ խաղակեսի 90-րդ րոպեին, երբ հարձակվող Օլի Ուոթկինսը խփել է Անգլիայի հավաքականի հաղթական գնդակը։
Եվրոպայի առաջնության եզրափակիչը կկայանա կիրակի՝ հուլիսի 14-ին, Երևանի ժամանակով 23:00-ին։ Իսպանիան կփորձի նվաճել չորրորդ տիտղոսը, իսկ Անգլիան՝ իր պատմության մեջ առաջինը: