ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը ցավակցություն է հայտնել Սյունիքում զորացրված զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենայի ողբերգական վթարի կապակցությամբ, ինչի արդյունքում կա երկու զոհ։
Զորացրված զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենան Սյունիքում վթարի է ենթարկվել․ զոհեր կան
Դեսպանը ԱՄՆ-ի դեսպանատան ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրության մեջ նշել է, որ Հայրենիքի առաջ իրենց պարտքը նվիրումով կատարած այդ խիզախ երիտասարդներն ընդմիշտ կմնան իրենց ճանաչողների հիշողությունների մեջ։
Մանրամասներ՝ Սյունիքի ողբերգական վթարից
«Սա անդառնալի կորուստ է ընտանիքների ու հարազատների համար, և այս դժվարին պահին ես ի սրտե ցավակցում և իմ զորակցությունն եմ հայտնում նրանց»,- գրել է ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպանը։