Բաքվի դատարանն արցախցի Ռաշիդ Բեգլարյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման:
Առաջին 5 տարին նա կանցկացնի բանտում, հաջորդ 10-ը՝ խիստ ռեժիմի գաղութում:
Տղամարդը 2023-ի օգոստոսի 1-ին մոլորվելու հետևանքով հայտնվել էր Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում և ձերբակալվել։ Բաքուն նրան մեղադրել է, այսպես կոչված, «Խոջալուի ջարդերին» մասնակցելու համար: