🎥Դեպի Երևան չվերթի ուղևորներին երկու ժամ պահել են ինքնաթիռում

Մոսկվա-Երևան չվերթի ուղևորներին երկու ժամ պահել են ինքնաթիռում` օդանավի անսարքության պատճառով։ Այս մասին գրում է SHOT Telegram ալիքը։

Հաղորդվում է, որ «Ютэйр» ավիաընկերության ինքնաթիռը Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից Երևան պետք է թռչեր հինգշաբթի օրը՝ ժամը 20:50-ին։

Վայրէջքը տեղի է ունեցել ժամանակին, ինքնաթիռը շարժվել է դեպի թռիչքուղի, իսկ հետո վերադարձել տերմինալ։

Բորտուղեկցորդուհիները հայտնել են, որ ինքնաթիռը տեխնիկապես անսարք է եղել և մարդկանց հեռացրել են ինքնաթիռից։ Telegram ալիքի տվյալներով՝ շատ ուղևորներ չեն հասցրել Երևանից նախատեսված մյուս թռիչքներին։ Հաղորդվում է, որ Ютэйр ավիաընկերությունների ներկայացուցիչները հրաժարվել են փոխհատուցել տոմսերի արժեքը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print