Խաղողի մթերման խնդիրները լուծված են․ Քերոբյան

Խաղողի մթերման խնդիրները լուծվան են, սակայն դեռ կան դժգոհ ֆերմերներ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Վերջինիս խոսքով խաղողի մթերումն ամբողջությամբ ավարտված է, խնդիրներն էլ լուծված են, սակայն դեռ կան մթերումից դժգոհ ֆերմերներ։

«Դժգոհության հիմնական պատճառը մթերման ցածր արժեքն է` շուրջ 120 դրամ` 1 կգ–ի դիմաց։ Իսկ խաղողը ցածր գնով է մթերվել, քանի որ դոլարի փոխարժեքի անկման պատճառով հայաստանյան կոնյակ արտադրողներն արտաքին շուկաներում վրացական, մոլդովական, ուզբեկական արտադրության կոնյակի սպիրտի հետ մրցունակ լինելու խնդիր ունեն»,-եզրափակել է նախարարը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print