Արարատ Միրզոյանը շնորհավորանքներ հղելով Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի առթիվ

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը գրառում է կատարել X-ի միկրոբլոգի իր էջում՝ շնորհավորանքներ հղելով Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի առթիվ: 

«Ջերմ շնորհավորանքներս Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ:

Վստահ եմ, որ մեր առանձնաշնորհյալ հարաբերությունները, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների և պատմական բարեկամության վրա, ինչպես նաև ամրապնդվել են գործնական քայլերով, կշարունակեն խորանալ գալիք տարիներին»,- ասված է Արարատ Միրզոյանի գրառման մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print