Քաղաքացին անտառում հատել էր 6 կանգուն ծառ և բռնվել

Ոստիկանության Գուգարքի բաժնի ԱԳ և ԸԲԿ ծառայողներն ու Շրջակա միջավայրի նախարարության Վանաձորի մասնաճյուղի աշխատակիցները հուլիսի 12-ին համատեղ միջոցառումների ընթացքում Եղեգնուտ գյուղի վարչական տարածքի անտառում ստուգման են ենթարկել «ԳԱԶ-66» մակնիշի մի մեքենա, որը բեռնված էր 4-5 խմ փայտանյութով:

Եղեգնուտ գյուղի բնակիչ 38-ամյա վարորդը փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։ Հայտնել է, որ փայտանյութը պատկանում է իրեն, գյուղի հարակից անտառից բենզասղոցով հատել է տարբեր տեսակի և տրամաչափի կանգուն վեց ծառ։

Փայտանյութով բեռնված «ԳԱԶ-66»-ը տեղափոխվել է ՇՄՆ Վանաձորի մասնաճյուղի հատուկ պահպանվող տարածք:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզի քննչական վարչություն:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print