Չնայած ձմեռնամուտ է, բայց Տաթև համայնքում նույնպես շարունակվում է սուբվենցիոն ծրագրերի իրականացումը։ Անցնող տարվա ծրագրերի ընդհանուր արժեքը 350 մլն դրամ է։ Մեր նկարահանող խումբը ծանոթացել է Շինուհայրի և Տաթևի նախակրթարանների, ինչպես նաև Շինուհայրի երաժշտական դպրոցի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։
