Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 111, զոհվել՝ 12 մարդ

Հուլիսի 8-ից 14-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 682 դեպք, որից 246-ը՝ արտակարգ:

Մասնավորապես՝ հրդեհի՝ 164, զինամթերքի հայտնաբերման՝ 7, ուժեղ քամու՝ 4, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, տեղատարափ անձրևի, դիակի հայտնաբերման, վայրի կենդանիների հարձակման, կայծակի՝ 1-ական, որոնողափրկարարական, պայթյունի, դժբախտ պատահարի՝ 2-ական, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 3, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 45, կեղծ ահազանգի՝ 10, ինքնասպանության փորձի՝ 19, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 56, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 216, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 37, հրդեհի կեղծ կանչի՝ 36, 69 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 19 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 39 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 21 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 111, զոհվել՝ 12 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 16 մարդ:

Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print