Մինաս Պապյան փողոցի թիվ 17 շենքի բակի նորոգումը ընդգրկված է համայնքապետարանի եկող տարվա աշխատանքային ծրագրում։ Մինչ այդ բնակիչները տուժում են կոյուղաջրերի առաջացրած գարշահոտությունից, քանի որ անհայտ է, թե ում պատասխանատվության գոտում է գտնվում վթարված հատվածը։ Տեղում է եղել մեր նկարահանող խումբը:
